ՀՀ ԿԲ որոշեց չփոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը10 մարտի 2009 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.75%: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում:Խորհուրդը գտնում է, որ 2009 թ. մարտի 3-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ գնաճային ճնշումների առաջացման վերաբերյալ ներկայացված գնահատումները` պայմանավորված ազգային արժույթի արժեզրկմամբ, շարունակում են մնալ իրատեսական: Այս առումով տոկոսադրույքների արդեն իսկ 1.0 տոկոսային կետով բարձրացումն ապահովում է տվյալ պահին գնաճի նպատակային թիրախից շեղումները նվազեցնելու - տնտեսական աճին աջակցելու խելամիտ համակցումը: Միաժամանակ խորհուրդը միակարծիք է, որ ներքին - արտաքին տնտեսական ներկա զարգացումների պահպանման պարագայում չի բացառվում տոկոսադրույքների հետագա ճշգրտումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |