Կանադան արգելել է ԱԹՍ-ներում կիրառվող տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա![]() 13 ապրիլի 2021 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Կանադայի իշխանությունները չեղարկել են Թուրքիային ռազմական ապրանքների ու տեխնոլոգիաների մատակարարումը, որոշման պատճառը Լեռնային Ղարաբաղում անօդաչու թռչող սարքերի մեջ կանադական տեխնոլոգիաների կիրառումն է եղել, փոխանցում է «Կոմերսանտը»։ Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն հայտնել է, թե որոշումը քննարկվել է նաև իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ։ «Ես հայտարարում եմ թույլտվության չեղարկման մասին, որի գործունեությունը դադարեցվել էր 2020-ին։ ԼՂ-ում կիրառված տեխնոլոգիաների օգտագործումը չի համապատասխանել Կանադայի միջազգային քաղաքականությանը և վերջնական օգտագործման մասին Թուրքիայի հավաստացումներին»,-հայտարարել է Գարնոն։ Կանադայի ԱԳՆ-ից նաև նշել են, որ բազմաթիվ ապացույցներ կան թուրքական Bayraktar անօդաչուներում իրենց ռազմական տեխնոլոգիաների կիրառման մասին։ Ավելի վաղ Օտտավայում Թուրքիայի դեսպանատնից արձագանքել էին, որ ակնկալում են, թե ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցները «կխուսափեն ապակառուցողական քայլերից», փոխանցում է Reuters-ը։ «Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները կխուսափեն երկկողմ հարաբերությունների վրա բացասաբար անդրադարձող և դաշինքի համերաշխությունը խաթարող ապակառուցողական քայլերից»,-ասել էին դեսպանատնից՝ նշելով նաև, որ Չավուշօղլուն Կանադային հորդորել է վերանայել պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները։ 2020-ի հոկտեմբերին Կանադան սառեցրել էր Թուրքիային տեխնոլոգիաներ արտահանելու թույլտվությունը՝ ԼՂ-ում կանադական ռազմական տեխնոլոգիաների կիրառման պատճառով։ Թուրքիան Կանադային մեղադրել էր երկակի ստանդարտների քաղաքականության և արտաքին քաղաքականության վրա «հակաթուրքական շրջանակների» ազդեցության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |