Ալիև․ ԼՂ-ում պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է, հարցեր կան լուծելու![]() 13 ապրիլի 2021 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո իրավիճակը դեռևս շատ փխրուն է և, չնայած հրադադարը պահպանվում է, շատ հարցեր կան լուծելու, բազմաթիվ հարցեր կան հետպատերազմյան զարգացման վերաբերյալ։ Այդ մասին նա ասել է «Նոր հայացք Հարավային Կովկասին․ Հետհակամարտային զարգացում և գործակցություն» կոնֆերանսի ժամանակ, գրում է «Sputnik Ադրբեջանը»։ Ալիևն ասել է նաև, որ Ադրբեջանի քաղաքացի է համարում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ «Ղարաբաղում հայերի կոմպակտ բնակության տարածքում ուժ կիրառելու նպատակ չկա»,- ասել է նա։ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |