Հայաստանի կապիտալի շուկան թույլ զարգացած է, այդ իսկ պատճառով ենթակա չէ ճգնաժամի ուժեղ ազդեցությանը10 մարտի 2009 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել է տնտեսության բոլոր ոլորտների վրա, սակայն դա չի նշանակում, որ դրամական միջոցներ չկան, եւ ներդրողները նոր շուակներ չեն ընտրի: Հայաստանի կապիտալի շուկան թույլ զարգացած է, այդ իսկ պատճառով ենթակա չէ համաշխարհային ճգնաժամի ուժեղ ազդեցությանը: Ստեղծված իրավիճակում Հայաստանի կառավարությունը, Կենտրոնական բանկը եւ «NASDAX OMX Հայաստան» ֆոնդային բորսան համատեղ առաջնային IPO են կազմակերպել: Մարտի 9-ի տվյալներով 200 մարդ արդեն գնել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերը` 150 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: «Առաջին IPO-ն կարելի է հաջողված համարել, եթե «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն ոչ թե մեկ սեփականատեր ունենա, այլ շատ», - այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «NASDAX OMX Հայաստանի» տնօրեն Արմեն Մելիքյանը: Նրա խոսքերով, դա նշանակում է, որ շատ մարդ է վստահում այդ բիզնես-նախագծին: Մելիքյանը հաղորդել է, որ ընկերության գործունության հետ կապված ռիսկերը նվազագույնն են, քանի որ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն IPO-ի իրականացմանը նախապատրաստվել էին տնտեսական ճգնաժամից շատ առաջ, իսկ երեք նոր ՀԷԿ-երի շինարարությունն արդեն սկսվել է: Ինչպես հաղորդել է Մելիքյանը, տեղաբաշխման ավարտին արդյունքները կամփոփվեն եւ կբացահայտվեն առավելություններն ու թերությունները: «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ օրինակին հետեւող ընկերություններն այդ նվաճումները հաշվի կառնեն ապագայում, երբ մուտք գործեն կապիտալի շուկա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |