ԵՄ հատոկ ներկայացուցիչ․ Տավուշում ջրամբարի շահագործումը ՀՀ և Ադրբեջանի գործակցության լավ հնարավորություն է![]() 16 ապրիլի 2021 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ և Ադրբեջանի սահմանակից ջրամբարներին, որոնց շահագործումն, ըստ նրա, երկու երկրների գործակցության լավ հնարավորություն կարող է լինել: Խոսքը մասնավորապես Տավուշի մարզի Ջողասի ջրամբարի մասին է, որին Ադրբեջանի կողմից հարակից է Աբբասբեյլիի ջրամբարը։ «Ջողասի և հարակից Աբբասբեյլիի ջրամբարները լավ հնարավորություն են Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության համար, ի շահ տեղի բնակչության, եթե հնարավոր լինի համաձայնության գալ ամբարտակների, ջրանցքների և սարքավորումների վերանորոգման և սպասարկման հարցում։ Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերի միջև վստահությունն ամրապնդվի»,-ասվում է գրառման մեջ։ Տավուշի մարզի ամենամեծ Ջողասի կամ Բերքաբերի ջրամբարը, շահագործվել է մինչև 1991 թ․, որից հետո դադարեցվել է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: Խորհրդային տարիներին Հայաստանում, մասնավորապես՝ Տավուշում, և Ադրբեջանում ջրամբարներ են կառուցվել, որոնցից մի քանիսը համատեղ օգտագործման համար՝ ԽՍՀՄ երկու հանրապետությունների հենց սահմանին: Վերջին տասնամյակներում խմելու և ոռոգման ջրի խնդիր է առաջացել Տավուշի մարզում, ինչպես նաև Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի շրջաններում, ինչը պայմանավորված է նաև գլոբալ տաքացումով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |