Մարգահովիտում բողոքի ակցիա է պղնձի նոր հանքի դեմ16 ապրիլի 2021 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են, որ գյուղի մոտակայքում պղնձի հանք շահագործվի։ Ապրիլի 16-ից Լոռու մարզում նախատեսվում են հանրային քննարկումներ «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊԸ կողմից։ Քննարկումներ են իրականացվելու Դեբեդի, Եղեգնուտի, Վահագնիի, Վահագնաձորի և Մարգահովիտի բնակավայրերում, տեղեկացնում է Panorama.am-ը։ Ներկայացվելու է «ՀՀ Լոռի մարզի Հանքաձորի հանքային դաշտում 2021-2024 թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագիր և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտը: Բնակիչները նշել են, որ համացանցից են տեղեկացել, որ ապրիլի 16-ից հանրային քննարկումներ են իրականացվելու Դեբեդի, Եղեգնուտի, Վահագնիի, Վահագնաձորի և Մարգահովիտի բնակավայրերում, գրում է Panorama.am-ը։ Նրանց մի մասը դեմ է նոր հանքի շահագործմանը, մյուսներն էլ պնդում են՝ լավ շահագործման դեպքում հանքը օգուտ կտա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն, օրինակ՝ կողմ է հանքի շահագործմանը։ «Ազգությամբ չեխեր են ուզում հանքը շահագործել։ Այս նախագծով բացառվում է պոչամբարը, քանի որ արդյունահանումը լինելու է մինչև կես միլիոն տոննայի չափով։ Եթե սա վնաս լիներ, օրենքով կարգելվեր»,- ասել է նա։ Լոռու նախկին փոխմարզպետ Գայանե Սարգսյանն էլ հակադարձել է՝ եթե Լոռին առաջնահերթ է համարում զբոսաշրջությունը զարգացնելը, ապա որևէ հանքի շահագործումը պետք է կտրականապես մերժվի։ «Արդեն իսկ Լոռին տեսել է հանքարդյունաբերության վնասները, էլ չենք ուզում»,- ասել է նա։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |