Եղոյան․ Հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարը լինելու է Փաշինյանը![]() 20 ապրիլի 2021 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի հրաժարականից հետո պաշտոնակատարը լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Այդ տեղեկությունը վերահաստատել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը: Նա հավելել է, որ իշխանությունը քննարկում է ընտրություններին գնալու ձևաչափը։ «Դաշինք, թե կուսակցություն. ձևաչափի հարցը քննարկվում է: Դեռ վերջնական եզրակացություն չկա», - ասել է պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Եղոյանը նաև նշել է, որ կան ուժեր, որոնց հետ կարելի է դաշինք կազմել: Անուններ, սակայն, չի հրապարակել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական կներկայացնի ապրիլի վերջին տասնօրյակում։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 20-ին երկրում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |