Քաղաքապետ․ Վարորդներին «նեղելու ենք»՝ թույլ չենք տալու, որ մայթին կանգնեն20 ապրիլի 2021 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու նիստում անդրադառնալով քաղաքի գերծանրաբեռնվածությանը մեքենաներով, որոնք, երբեմն, նաև մայթերն են զբաղեցնում, հայտարարել է, որ վարորդներին «նեղելու են», թույլ չեն տալու, որ կանգնեն մայթին 4 ակով։ Այդ առումով հատկապես բարդ է վիճակը կենտրոնում։ «Այսօրվանից սկսած՝ պետք է «նեղենք» վարորդին, չպետք է թույլ տանք, որ կանգնի մայթին 4 ակով, չպետք է թույլ տանք երկրորդ շարք կանգնել, կամ Շահումյանի հրապարակում կանգնել։ Այսինքն՝ խախտում անել չպետք է թույլ տանք: Մայթերի վրա մխրճված մեքենան պետք է վերցնել և ուղիղ տանել տուգանային հրապարակ, և մեծ տուգանքով պատժել»,- ասել է Մարությանը։ Սակայն նա նշել է նաև, որ ճանապարհային ոստիկանությունն այդ հզորությունները չունի, քարշակների քանակը սակավ է՝ մի քանի հատ ձեռք են բերել, բայց, միևնույն է՝ դա բավարար չէ։ Քաղաքապետը նշել է, որ խնդրի ընդհանրական լուծումը տրանսպորտային ցանցի ընդլայնումն է, որպեսզի խթանեն մարդկանց տրանսպորտով երթևեկելը: Նա նշել է, որ վարորդներին առաջարկվելու է նաև կենտրոն գալ ոչ թե մեքենայով, այլ տրանսպորտով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |