Բայդենի խոսնակ․ Ակնկալում եմ, որ ապրիլի 24-ին ավելին կունենանք ասելու Հիշատակի օրվա մասին![]() 22 ապրիլի 2021 - 11:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Ջեն Փսակին, պատասխանելով Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հարցին, ասել է, թե ակնկալում է, որ ապրիլի 24-ին «ավելին կունենան ասելու Հիշատակի օրվա մասին»: Լրագրողը հիշատակել է, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որի առիթով ամերիկացի օրենսդիրները երկու կուսակցությունից նամակ են հղել նախագահին` խնդրելով կատարել իր նախընտրական խոստումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Նա հարցրել է, թե արդյո՞ք նախագահը պատրաստվում է կատարել իր խոստումը մինչև այդ օրը, գրում է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՆ նախագահի խոսնակը պատասխանել է. «Ես ակնկալում եմ, որ շաբաթ օրը մենք ավելին կունենանք ասելու Հիշատակի օրվա մասին»: Ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով «Մեծ Եղեռն», «աղետ», «ողբերգություն» բառերը: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր պաշտոնում նշանակվելու ժամանակ հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը կխորհրդակցի ԱՄՆ Կոնգրեսի հետ այս հարցի շուրջ: ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները դեռևս 2019 թ-ին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: Ընթերցեք նաև․ WSJ և NYT. Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |