ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսական նամակ է հղել Բայդենին՝ հորդորելով ճանաչել Ցեղասպանությունը![]() 22 ապրիլի 2021 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական համանախագահներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Գ. Վալադաոն և Ջեքի Սփիըրը Կոնգրեսի ավելի քան 100 գործընկերոջ հետ միասին նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին` հորդորելով նրան ապրիլի 24-ին` հիշատակի օրը, իր հայտարարության մեջ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ապրիլի 24-ին աշխարհում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է` 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի սիստեմատիկ սպանությունէը և տեղահանությունը: Սակայն տասնամյակներ շարունակ, մինչ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ԱՄՆ նախագահը լռում է: Մենք միանում ենք հպարտ ամերիկահայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությունն ու արդարությունը` խնդրելով, որ ապրիլի 24-ի Ձեր հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչեք Հայոց ցեղասպանությունը», - ասվում է նամակում, գրում է «Ամերիկայի ձայնը»։ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն են հայտնել կոնգրեսականներին նախաձեռնության համար և նշել, որ այդպիսով «Սպիտակ տունը կարող է ավարտել Անկարայի ժխտողականության մեջ ամերիկյան մեղսակցության ամոթալի դարաշրջանը»: «Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին Դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու ընթացքում և որպես փոխնախագահ: Մենք բարձր ենք գնահատում, որպես փոխնախագահ, 2015 թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին Վաշինգտոնի Ազգային տաճարում անցկացված հիշատակի արարողությանը Ձեր մասնակցությունը: Այս տարի Հայոց ցեղասպանությունն ըստ պատշաճի նկարագրելով` Դուք կմիանաք ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին և Սենատին, որոնք ճնշող մեծամասնությամբ 2019 թ.-ին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: Պարոն Նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի Ձեր հայտարարության մեջ. «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել, և այն պետք է ավարտվի։ Մենք հորդորում ենք Ձեզ, որ կատարեք Ձեր ստանձնած պարտավորությունները և ասեք ճշմարտությունը»,-ասվում է նամակում։ Ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով «Մեծ Եղեռն», «աղետ», «ողբերգություն» բառերը: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր պաշտոնում նշանակվելու ժամանակ հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը կխորհրդակցի ԱՄՆ Կոնգրեսի հետ այս հարցի շուրջ: ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները դեռևս 2019 թ-ին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |