Գերմանիայի պետնախարարը կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին![]() 23 ապրիլի 2021 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Գերմանիայի հատուկ ներկայացուցիչ Միխաել Ռոթը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին։ ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանի օրակարգում ներառվել էր «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» հարցը: Տեղի է ունեցել քննարկում, որը բանաձևի ընդունում չէր նախատեսում։ Ռոթն ասել է, որ գերմանական կողմը մշտապես հիշեցնում է Ադրբեջանին ՄԻԵԴ որոշումները կատարելու անհրաժեշտության մասին։ Պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի «ականապտման քարտեզները տրամադրելու անհրաժեշտության մասին» հարցին՝ Ռոթը հորդորել է առաջին հերթին վերադարձնել հայ ռազմագերիներին։ Ըստ գերմանացի պատգամավորի՝ հակամարտության ժամանակ չի կարելի անտեսել Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքները մարդու իրավունքների ոլորտում։ Նա հավելել է, որ եռակողմ հայտարարությունը նաև պարտավորություն է ներառում՝ պահպանելու մարդու իրավունքները, և նշել, որ հայտարարության այդ մասը գերմանական կողմի հատոկ ուշադրության ներքո է։ Ռոթն ասել է նաև, որ կողմերը պետք է ընդունեն մարդու իրավունքների պաշտպանության դիտարկման առաքելությունները, և որ այդ համատեքստում գերմանական կողմը հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին։ Ռոթը նաև հույս է հայտնել, որ Մինսկի խմբի աշխատանքը կհանգեցնի հարցի խաղաղ կարգավորման՝ նշելով, որ գերմանական կողմը պատրաստ է աջակցել այդ հարցում։ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերիներին։ «Կոմիտեն վերստին նշում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը պարզորոշ մատնանշում է պահվող բոլոր անձանց փոխանակումը՝ առանց կարգավիճակի խտրականության, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց: Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 հայերի գերեվարման հետ՝ կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել պահվող բոլոր հայ գերիների առանց հետաձգման ազատ արձակումը եւ հանձնումը Հայաստանի իշխանությունների հոգածությանը»,-ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |