Բոլոր եկեղեցիների զանգերը կղողանջեն Ցեղասպանության զոհերի հիշատակին

Բոլոր եկեղեցիների զանգերը կղողանջեն Ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին` ժամը 23:00-ին, ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի, կհնչեն Հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հիշատակի միջոցառումը կկայանա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ։

Նույն ժամին Ծիծեռնակաբերդի տարածքում կմեկնարկի «Հիշատակի եռերգություն» միջոցառումը, որի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կկատարեն Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը»։

Ապրիլի 23-ին տեղի կունենա նաև ավանդական ջահերով երթը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---