Թուրքիան Իրանից խնդրում է օգնել տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում11 մարտի 2009 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչությունը որոշիչ գործոն է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, եւ նա ոչ մի ուժ կամ միջոց չի խնայի դրա դեմ պայքարում: Այդ մասին Թեհրանում` Տնտեսական Համագործակցության Կազմակերպության (ՏՀԿ) ֆորումում, հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նա ՏՀԿ անդամներին, նախ եւ առաջ Իրանին կոչ է արել ավելի ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում:Թուրքիայի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ ՏՀԿ կկարողանա գտնել արաբա-իսրայելական հակամարտության լուծման ճանապարհները: Թուրքական ԶԼՄ հաղորդել էին այն մասին, որ Աբդուլլահ Գյուլը նախագահ Ահմադինեջադին է փոխանցել ԱՄՆ նախագահ Օբամայի անձնական ուղերձը: Թուրքիան, իբր, համաձայնել է միջնորդի դեր խաղալ ամերիկա-իրանական հարաբերությունների կարգավորման գործում: Բայց ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն հերքել է «Գյուլի միջոցով Իրանի նախագահին ուղերձ» փոխանցելու փաստը: ՏՀԿ 1985թ. հիմնադրվել է Թուրքիայի, Իրանի եւ Պակիստանի կողմից: Ավելի ուշ Կազմակերպությանը միացել են Աֆղանստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Թաջիկստանը, Ղրղզստանը եւ Ղազախստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |