ՀՕՊ զորքերի պետ․ Իսրայելը 44-օրյա պատերազմում անձնակազմով աջակցել է Ադրբեջանին24 ապրիլի 2021 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը և Թուրքիան պատերազմի ընթացքում եղել են ոչ միայն զինտեխնիկայի մատակարարներ, այլև՝ կիրառողներ։ Նման հայտարարություն է հնչել «Զինուժ» հաղորդման՝ ՀՕՊ խնդիրներին ու հակառակորդի ԱԹՍ-ներին նվիրված եթերի ժամանակ։ «Իսրայելը և Թուրքիան մշտապես մատակարարել են Ադրբեջանի ԶՈւ-ին գերժամանակակից օդային հարձակման միջոցներ, շատ դեպքերում ոչ միայն համատեղ արտադրել և ստեղծել են այդ միջոցները, այլև մարտական գործողությունների ընթացքում անիմջական իրենց օպերատորներով, անձնակազմով աջակցել, և, այո, նաև կռվել են մեր Զինված ուժերի դեմ», - ասել է ԶՈւ ՀՕՊ զորքերի պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը։ Հայկական կողմը պատերազմի ժամանակ քննադատել է Իսրայելին Ադրբեջանին զենք վաճառելու համար ու անգամ հետ է կանչել դեսպանին ու մերժել է Թել-Ավիվի առաջարկած հումանիտար օգնությունը, սակայն մասկակցության վերաբերյալ մեղադրանքներ նախկինում չէին հնչել։ Իսրայելական մամուլից, սակայն, հայտնի է իսրայելցիների կողմից հայերի դեմ դրոն կիրառելու առնվազն մեկ միջադեպի մասին: 2017 թվականին Maariv-ը հայտնել էր, որ նույն տարվա հուլիսին, երբ Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակությունը բանակցում էր Բաքվի հետ մահապարտ ԱԹՍ-ների մատակարարման հարցի շուրջ, ադրբեջանցիները խնդրել են ցուցադրել դրա հնարավորությունները՝ հայերի դեմ գործարկելով։ Պատվիրակության ղեկավարները նույնը պահանջել են տեխնիկական հրահանգիչներից, սակայն վերջիններս հրաժարվեցին կիրառել դրոնը հայերի դեմ, և ղեկավարները ստիպված էին ինքներն անել դա։ Բավարար փորձ չունենալու պատճառով մենեջերները կործանել են մահապարտ 2 ԱԹՍ՝ առանց հայերին վնասելու։ Հրահանգիչները միջադեպից հետո լքել էին ընկերությունը։ Սկանդալից հետո երկրի ՊՆ-ն կասեցրել էր ADS արտահանման լիցենզիան, սակայն ավելի ուշ վերականգնել էր այն։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |