Ամերիկահայերը դուրս են եկել փողոց՝ շնորհակալություն հայտնելու Ցեղասպանության ճանաչման համար![]() 24 ապրիլի 2021 - 22:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները դուրս են եկել ամերիկյան քաղաքների փողոցներ՝ երախտագիտություն հայտնելով իշխանություններին, մասնավորապես՝ նախագահ Ջո Բայդենին, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար։ Ակցիաներին են միացել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջիմմի Գոմեսը և այլոք, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքայն իր էջում Նյու Յորքում տեղի ունեցած երախտիքի երթից։ Մարդիկ փողոց են դուրս եկել պաստառներով և ՀՀ դրոշներով նախագահ Ջո Բայդենի ուղերձից անմիջապես հետո։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |