Լիտվայի ԱԳ նախարար․ ԵՄ-ն կարող է ավելի շատ աջակցել, եթե Երևանից հստակ ուղերձ լինի26 ապրիլի 2021 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն կարող է Հայաստանին ավելի մեծ աջակցություն տրամադրել, եթե պաշտոնական Երևանի կողմից լինի հստակ ձևակերպված ուղերձ։ Այդ մասին ԱԳՆ-ում Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։ «Մենք այստեղ ենք Հայաստանին օգնելու, աջակցելու համար։ Այսօր էլ պատրաստ ենք բավարարել ՀՀ կարիքները։ Կցանկանայինք ԵՄ-ից ակնկալել աջակցության ավելի ընդարձակ մեխանիզմներ», - ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը, գրում է Aysor.am-ը։ Նա նշել է, թե իր կարծիքով կարելի է ճանապարհներ գտնել այդ աջակցությունն ընդլայնելու համար՝ թե քաղաքականապես, թե մարդասիրական տեսանկյունից, և թե տնտեսապես։ «Կարծում եմ, որ կարելի է խորացնել համագործակցության այդ գործընթացը, ընդլայնել տրամադրվող աջակցությունը։ Դրա համար հավանաբար անհրաժեշտ է պաշտոնական Երևանի կողմից հստակ ներկայացված ուղերձ։ Այդ դեպքում եվրոպական մայրաքաղաքներում կգտնվեն ավելի շատ բարեկամներ, ովքեր պատրաստ կլինեն ձեզ աջակցել», - ասել է Լանդսբերգիսը։ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը ՀՀ-ում է պաշտոնական այցով ապրիլի 25-27-ը։ Տարածաշրջանում անցկացվող աշխատանքային այցերի շրջանակում նա նախ Երևան է այցելել: Այցը կամփոփվի Լոռու մարզում խորհրդանշական ծառատունկով՝ ի նշանավորումն հայ-լիտվական բարեկամության: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |