Պուտինն ու Մակրոնը պատրաստ են համակարգել գործողությունները ԼՂ հարցում![]() 27 ապրիլի 2021 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ի հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը քննակել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Նրանք երկուստեք պատրաստակամություն են հայտնել համակարգելու գործողությունները ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտներում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակն Արցախում հանգիստ է, շարունակվում է 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրացման ուղղությամբ հետևողական աշխատանքը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական ԶԼՄ-ները, մասնավորապես` Figaro-ն, գրել է, որ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկա օրերին հայտարարել ԼՂ վերաբերյալ կոնկրետ նախաձեռնությունների մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Խոսելով ԼՂ-ում իրավիճակի մասին՝ Մակրոնը շեշտել է «ձերբակալվածների հարցում կոնկրետ առաջընթացի անհրաժեշտությունը, հումանիտար աջակցությունն ու մշակութային ժառանգության պահպանումը»։ Ըստ պարբերականի, երկու երկրի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ Ղարաբաղում կարգավորման հասնելու համար, և առաջիկա օրերին «կոնկրետ նախաձեռնություններով» հանդես գալ այդ ուղղությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |