ԱՆ. ՀՀ-ում Covid-19-ի դեմ պատվաստվել է մոտ 2200 մարդ27 ապրիլի 2021 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 2200 մարդ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ խոսքը պետության գնած AstraZeneca և «Սպուտնիկ V», ինչպես նաև ավելի վաղ Ռուսաստանի նվիրած «Սպուտնիկ V» պատվաստանյութերի մասին է։ Այժմ պատվաստվելու հնարավորություն ունեն միայն ռիսկային խմբերի մարդիկ՝ բուժաշխատողներ, 65 տարեկանից բարձր անձինք, քրոնիկ հիվանդներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ։ Պատվաստումներն անվճար են և կամավոր։ Ապրիլի 26-ին ՀՀ է ներկրվել ռուսական պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14,000 անձի համար (առաջին բաղադրիչը): Մարտի 28-ին COVAX նախաձեռնության միջոցով ներկրվել էր AstraZeneca ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24,000 դեղաչափ, իսկ ապրիլի 8-ին՝ «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը՝ 15,000 դեղաչափ` 7500 անձի համար։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է |