Քոչարյան․ Եթե վստահ չլինեի, որ հնարավոր է տնտեսական հաջողություններ ապահովել, ընտրություններին չէի մասնակցի![]() 27 ապրիլի 2021 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հնարավոր է համարում տնտեսական հաջողություններ ապահովել երկրում։ Համապատասխան գրառումը հրապարկվել է նրա ֆեյսբույան էջում։ «Եթե ես վստահ չլինեի, որ հնարավոր է ապահովել 1998-2007 թթ-ին արձանագրած տնտեսական հաջողությունները, այս ընտրություններին մասնակցելու հայտ չէի ներկայացնի։ Այո՛, ունեմ վստահություն, որ հաջողելու ենք»,- ասվում է գրառման մեջ։ Անդրադառնալով գնաճին՝ Քոչարյանն ասել է, որ այն զսպելու հնարավորություն կա, և այն հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա մեջ։ «Այնպիսի երկրում, որտեղ բնակչության 25-30 տոկոսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է։ Այդ ոլորտում քաղաքականություն մշակող առանձին մարմին չկա։ Պետք է վերականգնել այդ նախարարությունը»,- ասել է նա։ Նա ասել է նաև, որ սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է։ «Եթե պրոբլեմի հետ ես առնչվում, ապա առաջին հերթին ինքդ քեզ պետք է հարց տաս։ Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, նրա կենսամակարդակը բարձրացնեմ։ Եթե մենք ինքներս մեզ չվնասենք, մեզ դժվար է վնասել»,- նշել է նա։ Քոչարյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում իր աջակիցների, ինչպես նաև հանրային և մասնագիտական տարբեր շրջանակների հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |