ԱՄՆ դեսպան․ Ցեղասպանության կոնվենցիան ընդունվել է 1951-ին և հետադարձ ուժով չի կիրառվում![]() 27 ապրիլի 2021 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պատմական որակելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլի 24-ի ուղերձը և «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը, ասել է, որ իր կարծիքով՝ «դա արտացոլում է նախագահի խորը հարգանքը հայ ժողովրդի հանդեպ», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Հարցին, թե կարո՞ղ է սա արդյոք որևէ իրավական հետևանք ունենալ՝ դեսպանն ասել է․ «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել է ունեցել 1915 թվականին։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվեց 1951 թվականին, և մեր ընկալումն այն է, որ իրավական տեսանկյունից կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։ Դա իրավական հետևանքների առումով։ Ինչ վերաբերում է ԱՄՆ հարաբերություններին Թուրքիայի հետ, ապա Թրեյսին նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակում։ «Այնուհանդերձ, Բայդենի վարչակազմը շատ հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները պետք է արդյունավետ կերպով կարգավորվեն»,- ասել է նա։ Ապրիլի 24-ին Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում։ ԱՄՆ նախկին նախագահները խուսափում էին «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից։ Ընթերցեք նաև․ Էրդողանի կոչը Բայդենին՝ անհապաղ վերանայել Ցեղասպանության մասին իր հայտարարությունը ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |