Մելքումյան․ Եթե հաղթենք, կոալիցիայի դեպքում պնդելու ենք՝ Ծառուկյանը լինի ՀՀ ղեկավար![]() 27 ապրիլի 2021 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ ընտրացուցակի հարց կուսակցությունում դեռ չի քննարկվում՝ վաղ է, գրում է Aysor.am-ը։ Միևնույն ժամանակ, նա ասել է, որ եթե հաղթեն, կոալիցիա կազմելու դեպքում պնդելուեն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լինի երկրի ղեկավար։ «Ես հավատում եմ, որ մենք անպայման հաղթելու ենք: Հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որևէ քաղաքական ուժ 50 + 1 տոկոս ստանալու է: Լինելու է բալանսավորված իշխանություն, բայց Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար: Երկրում օբյեկտիվ նախադրյալներ են ստեղծվել, որ այնպիսի քաղաքական ուժի լիդեր պետք է դառնա ղեկավար, որը երբևիցե իշխանության չի եղել»: Մելքումյանից հետաքրքրվել են՝ կոալիցիա կազմելու դեպքում պնդելո՞ւ են, որ Գագիկ Ծառուկյանը լինի երկրի ղեկավար: Ի պատասխան՝ նա ասել է, որ եթե հաղթեն, պնդելու են. «Բա հաղթելու դեպքում ո՞վ լինի»: Մելքումյանը հավելել է նաև, որ ԲՀԿ-ն ընտրություններին միայնակ է գնալու։ Պատգամավորը նաև նշել է, որ կլինեն քաղաքական համախմբումներ, բայց հիմա իրենք չեն խոսում, որովհետև չգիտեն, թե ովքեր ինչպես են մասնակցելու: Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի։ ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 3-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |