ՌԴ ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ցանկ կկազմի28 ապրիլի 2021 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն շուտով կներկայացնի ոչ բարեկամ երկրների ցանկը։ Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «ՌԴ կառավարությանը հանձնարարվել է կազմել այդ ցուցակը, առկա են չափանիշները, որոնցով մենք առաջնորդվում ենք այդ աշխատանքում։ Կարծում եմ՝ երկար չենք սպասի»,- ասել է նա։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի ՌԴ հանդեպ ոչ բարեկամական գործողություններ կատարող երկրների դեսպաններին և հյուպատոսություններին արգելվեց աշխատանքի ընդունել մարդկանց, որոնք գտնվում են ՌԴ տարածքում, իսկ արդեն կնքված աշխատանքային պայմանագրերը հանձնարարվել է խզել։ ՌԴ կառավարությանը նաև հանձնարարվել է կազմել ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց թույլատրվում է գտնվել ՌԴ-ում և որոնց հետ կարելի է պայմանագրեր կնքել։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից։ Ապրիլի 15-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ։ Ըստ դրանց՝ նախատեսվում է արգելել ԱՄՆ ֆինանսական ինստիտուտներին մասնակցել ՌԴ ֆիննախի և ԿԲ-ի առաջնային պարտատոմսերի տեղաբաշխմանը։ Դրանից հետո որոշվեց արտաքսել 10 ռուս դիվանագետի, որից հետո արտաքսվեց 18 անձ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |