Reuters․ Բանկերը հրաժարվում են ֆինանսավորել Բոսֆորի նեղուցը շրջանցող ջրանցքի կառուցումը28 ապրիլի 2021 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի առաջատար բանկերը հրաժարվում են ֆինանսավորել Բոսֆորի նեղուցը շրջանցող ջրանցքի շինարարությունը։ Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են, գրել է Reuters-ը՝ սեփական աղբյուրներին հղումով։ Թուրքիայի 6 առաջատար բանկ, այդ թվում՝ Garanti Bank, Is Bank և Yapi Kredi-ն, ստորագրել են ՄԱԿ-ի հավանությանն արժանացած փաստաթուղթը պատասխանատու բանկային գործի սկզբունքների մասին, որոնք կոչ են անում խուսափել շրջակա միջավայրին և մոլորակի բնակիչներին վնասելուց։ Հենց դա կարող է խոչընդոտ դառնալ նախագծում, գրում է ՌԲԿ-ն։ Բացի այդ, մասնակցությունը նախագծին կարող է սահմանափակել բանկերի վարկավորման հնարավորությունները։ Ըստ թուրք ինժեներների և ճարտարապետների պալատի՝ ջրանցքը կխախտի ծովի էկոհամակարգը և աղբյուրները, որոնք մեկ երրորդով ապահովում են Ստամբուլը խմելու ջրով։ Ստամբուլի քաղաքապետն ու բնակիչները ևս դեմ են կառուցմանը։ Ենթադրվում էր, որ ջրանքցի կառուցումը, որի լայնությունը 150 մ է, իսկ խորությունը՝ 25 մ, պետք է ավարտվեր 2023-ին, երբ Թուրքիայում տոնելու են հանրապետության 100-ամյակը։ Բոսֆորը շրջանցող ջրանցքի կառուցման գաղափարը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա դեռևս 2011-ին է այդ առաջարկն առաջ քաշել։ Նախատեսվում է, որ ջրանցքը, շրջանցելով Բոսֆորը, կկապի Սև և Մարմարի ծովերը, կանցնի Ստամբուլի արևմտայն ծայրամասով և կթեթևացնի Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածությունը։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |