Թուրքիայի խորհրդարանը «դատապարտել է» Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Թուրքիայի խորհրդարանը «դատապարտել է» Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ դատապարտելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Ըստ պատգամավորների՝ դա անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Վճռականորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների մասին, որոնք պարունակում են հայկական լոբբիի թեզերը, և մերժում ենք այն անհիմն հերյուրանքը, որը ոչ մի իմաստ չունի, բացի քաղաքական դրդապատճառներով պատմության խեղաթյուրումից։ ԱՄՆ նախագահն իրավական և բարոյական իրավունք չունի դատելու պատմական հարցերը, նրա հայտարարությունն իրավական ուժ չունի»,- ասվում է բանաձևում։

Ապրիլի 24-ին Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում։ ԱՄՆ նախկին նախագահները խուսափում էին «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից։

2019թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող համապատասխան բանաձևեր են ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---