Ավանեսյանն ու Ավինյանը պատվաստվել են AstraZeneca-ով![]() 28 ապրիլի 2021 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այդ մասին ասուլիսում տեղեկացրել է Ավինյանը՝ պարզաբանելով նաև, թե ինչու են հենց այդ պատվաստանյութն ընտրել, գրում է Aysor.am-ը։ «Պատվաստանյութը հատուկ ենք ընտրել, որովհետև ամենաշատ սուտ լուրերը հենց դրա վերաբերյալ են տարածվում: Մոտավորապես 200 մլն դեպքից բացասական դեպքերն ընդամենը մի քանի տասնյակ են եղել»,-ասել է նա: Ավանեսյանը տեղեկացրել է, որ կամավորության սկզբուքնով կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկացողները AstraZeneca-ով պատվաստվելու հնարավորություն կունենան։ «Ավելորդ զգուշության միտում ունեինք և տարիք էինք սահմանել՝ 55-ից բարձր, բայց տեսնելով, որ շատ երկրներում բոլոր տարիքային խմբերը պատվաստվում են AstraZeneca-ով, մենք ևս հնարավորություն ստեղծեցինք, որ ցանկացող մարդիկ այդ պատվաստանյութով պատվաստվելու հնարավորություն ունենան», - ասել է նա։ Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է նաև, որ մյուս շաբաթ ունենալու ենք նաև չինական պատվաստանյութ, որը ևս հասանելի է լինելու 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները երկու պատվաստանյութերով են իրականացվում` ռուսական «Սպուտնիկ–V»-ով և AstraZeneca-ով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |