ՀՀ-ում արդյունաբերական կանեփի աճեցումն ու մշակունը հավանության է արժանացել29 ապրիլի 2021 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը հավանություն է տվել Հայաստանում արդյունաբերական կանեփ աճեցնելուն ու մշակելուն։ Կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու վաճառքը կանոնակարգող «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվող փոփոխությունները հաստատվել են։ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շեշտել է, որ օրենսդրական նոր կարգավորումները բացառապես արդյունաբերական կանեփի մշակմանն են վերաբերում։ Նախագծով արտադրական կանեփի արտադրության և վաճառքի համար անհրաժեշտ կլինի հատուկ լիցենզիա։ Լիցենզավորման համար անհրաժեշտ է, որ դիմողը խախտած չլինի թմրամիջոցների մասին օրենքը։ Ավինյանը նշել է, որ այն անձինք, ովքեր տառապում են թմրամոլությամբ կամ կունենան թմրամիջոցների օգտագործման հետ կապված դատվածություն, չեն կարողանա դիմել լիցենզիայի համար։ Դեռևս կթույլատրվի միայն մեծածախ առևտուրը։ Կանեփի հումքի արտահանման ամեն դեպքում մեկ տոննան գերազանցող ամեն տոննայի համար կսահմանվի 60 մլն դրամ տուրք: Արդյունաբերական կանեփը կիրառվում է բազմաթիվ արտադրական պրոցեսներում ու ապրանքատեսակներում, ինչպիսիք են` տեքստիլը, կահույքը, թուղթը, շինանյութը, ավտոմոբիլային արտադրությունը և այլն։ Հայաստանում թույլատրելով արդյունաբերական կանեփի արտադրությունը փորձ է արվելու զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը, օգտագործել բոլոր ռեսուրսները, քանի որ հանրապետության գյուղատնտեսական հողերի շուրջ 1/3-ը գտնվում է անմշակ վիճակում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |