Միշուստին․ ՌԴ-ն գնահատում է ՀՀ հետ եղբայրական հարաբերությունները, որոնք դաշնակցային և ռազմավարական բնույթ ունեն![]() 29 ապրիլի 2021 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը փոխանցել է ՌԴ նախագահի ողջույնը և նշել, որ Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք բազմամյա դաշնակցային և ռազմավարական բնույթ ունեն։ Ըստ Միշուստինի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունը մեծ հնարավորություններ է բացում համատեղ աշխատանքի համար, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Առաջին հերթին դա բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը։ Այդ ամենը պայմաններ կստեղծի Անդրկովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար»,-ասել է նա։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |