ԱԱԾ փոխտնօրեն. Մեղրիի միջանցքի մասին խոսք չկա և չի կարող լինել![]() 29 ապրիլի 2021 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը, անդրադառնալով Մեղրիի միջանցքի վերաբերյալ խոսակցություններին, վստահեցրեել է՝ դրա մասին խոսք չկա և չի կարող լինել: «Կարող են լինել լոգիստիկ հնարավոր ճանապարհներ, կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ թե միջանցի հետ կապված հարցեր»,- ասել է նա, տեղեկացնում է «Ա1+»-ը։ Անդրադառնալով չեզոք գոտու մասին խսակցություններին՝ Մելքոնյանն ասել է, որ ամեն պետություն այն կառուցելու է իր հաշվին։ «Նրանք իրենց տարածքում պետք է անեն, մենք՝ մեր տարածքում»,- ասել է Մելքոնյանը։ Խոսելով Սյունիքում իրավիճակի մասին՝ նա ասել է, որ պատերազմը նոր է ավարտվել, դեռ չկա պայմանագիր, կա հանձնաժողով, որը պատրաստվում է դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերին: «Ռազմաքաղաքական իրավիճակն այդ հատվածում չենք կարող ասել, որ հանգիստ է և ռիսկեր չի պարունակում, ցանկացած անձի մոտ կարող է անհանգստություն լինել։ Ամբողջ բնագծով դեռ դիրքավորված են մեր և իրենց պաշտպանական զորքերը, բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ, բայց դրա վերաբերյալ պետք է երկու պետության մեջ ժամանակի ընթացքում քննարկումներ լինեն, երբ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի»,-ասել է նա։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում ելույթում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չպետք է անտեսի Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևի ագրեսիվ նկրտումները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |