Պետդեպը հաստատել է․ ԱՄՆ-ն ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքը30 ապրիլի 2021 - 13:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։ Այդ մասին ապրիլի 29-ին PanARMENIAN.Net ին հայտնել են ԱՄՆ Պետդեպից։ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման այդ հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը։ Ապրիլի 28-ին Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ 907-րդ ուղղումը կասեցվել է նաև այս տարի։ Ալիևն այդ կապակցությամբ իր երախտագիտությունն էր հայտնել։ «ԱՄՆ-ն գնահատում է իր ռազմավարական գործակցությունն Ադրբեջանի հետ։ 1992թ․ ի վեր ԱՄՆ-ն ավելի քան $1.5 մլրդ օգնություն է տրամադրել Ադրբեջանին, այդ թվում՝ $6 մլն Covid-19-ի դեմ պայքարի համար, և գրեթե $10 մլն երկկողմ օգնություն 2020-ին»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, դեռևս լինելով նախագահի թեկնածու, 2020-ի հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց, որոնք առանց այդ էլ արդեն շատ են տուժել և կարիք ունեն, որ իրենց օգնեն անվտանգության ապահովման գործում, լայնածավալ հումանիտար աղետ է սպառնում»։ Այնուհետև Բայդենն ասել էր, որ ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը պետք է «ամբողջությամբ կատարի և չհրաժարվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման պահանջները կատարելուց՝ կասեցնելու համար ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |