Պեկինից ՀՀ է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական արտադրության պատվաստանյութը![]() 30 ապրիլի 2021 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական արտադրության պատվաստանյութը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը: Պատվաստանյութն ուղարկվել է Չինաստանի կառավարության աջակցությամբ: «Նախատեսվում է, որ պատվաստանյութերի օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում համավարակի հաղթահարման վրա։ Բարեկամները ճանաչվում են դժվարին պահերին և համատեղ ուժերով պայքարում համաճարակի դեմ», - ասվում է գրառման մեջ։ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները երկու պատվաստանյութերով են իրականացվում` ռուսական «Սպուտնիկ–V»-ով և AstraZeneca-ով։ Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մյուս շաբաթ ունենալու ենք նաև չինական պատվաստանյութ, որը ևս հասանելի է լինելու 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |