Եվրահանձնաժողովն առաջարկել է թույլ տալ ԵՄ մուտքը պատվաստված որոշ զբոսաշրջիկների![]() 3 մայիսի 2021 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն առաջարկել է թույլ տալ մուտքը ԵՄ այն զբոսաշրջիկներին, որոնք պատվաստավել են եվրոպական կանոնոկարգող մարմինի հավանությունը ստացած պատվաստանյութերից մեկով։ «Հանձնաժողովն առաջարկում է թույլ տալ մուտքը ԵՄ ոչ էական պատճառներով ոչ միայն լավ համաճարակային իրավիճակով երկրներից ժամանողներին, այլև այն մարդկանց, որոնք ստացել են ԵՄ արտոնած պատվաստանյութի վերջին չափաբաժինը»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է «Վեդոմոստին»։ Եվրահանձնաժողովն առաջարկել է թույլտվությունը տարածել նաև այն պատվաստանյութերի վրա, որոնք ստացել են ԱՀԿ հավանությունը շտապ կիրառման համար։ Զբոսաշրջիկները պետք է ամբողջական պատվաստում ստանան ԵՄ ժամանելուց 14 օր առաջ։ Այսօրվա դրությամբ ЕМА-ն հավանոթյուն է տվել կորոնավիրուսի դեմ 4 պատվաստանյութի՝ Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca, Johnson&Johnson ընկերությունների արտադրության։ Ռուսական «Սպուտնիկ V»-ն դեռ ուսումնասիրվում է եվրոպական կանոնակարգողի կողմից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |