Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները

Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները

PanARMENIAN.Net - ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում, որն Արցախյան վերջին պատերազմի հետևանքով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանցիները պղծել են գերեզմանատունը, ավերել Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները։

Այս մասին ասել է Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը, տեղեկացնում է Արցախպրեսը։

Նրա խոսքով՝ թշնամու վայրագության մասին հերթական անգամ հավաստող այս իրողության մասին հայտնել են ռուս խաղաղապահներին, ովքեր մոտ օրերս պետք է այցելեն և անձամբ տեսնեն կատարվածը։

«Հնարավոր է, որ թշնամին քարուքանդ արած լինի ողջ գերեզմանատունը»,- նշել է նա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---