Դեսպան․ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են վերսկսել ջանքերը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում![]() 4 մայիսի 2021 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը` անդրադառնալով ՌԴ նախագահ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցին, տեղեկացնում է Արմենպրեսը։ «Հանրապետության նախագահն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Մակրոնն ընդգծել է գերիների, մարդասիրական աջակցության և ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Երկու նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»,- նշել է Լաքոթը: Դեսպանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է, ինչպես այդ մասին նշվել է նրանց ապրիլի 13-ի հայտարարությունում: Անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանն ի վերջո վերադարձնի Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, դադարեցնելով մարդու իրավունքների խախտումները՝ դեսպանը նշել է, որ համանախագահների վերջին հայտարարությունում կոչ էր արվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին: «Ապրիլի 13-ի իրենց հայտարարության մեջ համանախագահները կոչ են արել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ազատել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց: Ապրիլի 24-ին պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Ֆրանսիայի դեսպանությունում ընդունել է գերիների ընտանիքներին»,- հայտնել է դեսպանը: Լաքոթն անդրադարձել է նաև Բաքվում բացված, այսպես կոչված, «Հաղթանակի պուրակին», որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ռազմական ավար վերցված հայկական զինտեխնիկան և հայ զինվորների տեսքով մոմե մանեկեններ, հիշեցնելով իր այն հայտարարությունը, որ պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ, և այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է: Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակում՝ իրավիճակի լիարժեք կարգավորման համար։ Ըստ նրա՝ բանակցությունները պետք է հանգեցնեն ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ և կայուն կարգավորման։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |