Հաշմանդամության 3 խմբի փոխարեն ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան կլինի![]() 5 մայիսի 2021 - 14:11 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթով հաշմանդամության 3 խմբի փոխարեն ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան կլինի։ Նախագիծը ներկայացրել էին կառավարությունը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախատեսվում է անցում կատարել բժշկասոցիալական փորձաքննությունից ֆունկցիոնալության գնահատման համակարգի։ Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող կամ ոչ, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր և խորը, հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ խմբերի փոխարեն: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, 3 տարվա ընթացքում հասարակական, արտադրական նշանակության շենքերն ու շինությունները պետք է վերակառուցվեն՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար նախատեսված բոլոր նորմերը: Նախագծերի փաթեթով հաշմանդամություն ունեցող անձ է համարվելու այն անձը, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |