Փաշինյան․ Տեր-Պետրոսյանը որոշել է փորձել ավազակապետական հեղափոխություն անել![]() 5 մայիսի 2021 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի՝ 2-րդ և 3-րդ նախագահներին ուղղված առաջրկին, հայտարարել է, թե վերջինս որոշել է փորձել ավազակապետական հեղափոխություն անել։ «Փաստորեն, միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Տեր-Պետրոսյանին նախկինում մեծ ճշգրտությամբ հաջողվել է, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն ու իշխանության պահելն է, որը խափանվել է», - նշել Փաշինյանը, գում է Aysor.am-ը: Նա հավատացրել է, որ «ավազակապետական հեղափոխությունը» չի ստացվելու: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածով, հրապարակավ կրկնելով մարտի 25-ի իր առաջարկը, կրկին առաջարկել է Քոչարյանին և Սարգսյանին խորհրդարանական արտահերթ ընտրություններին գնալ միասնական դաշինքով։ Մարտի 25-ին տեղի էր ունեցել ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպումը, որտեղ էլ արվել էր առաջին նմանատիպ առաջարկը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |