Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ![]() 6 մայիսի 2021 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Երևանում Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին և ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ»,- ասվում է գրառման մեջ։ Զախարովան նաև լուսանկարներ է հրապարակել։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի այցը ՀՀ մեկնարկել է մայիսի 5-ի երեկոյան։ Մայիսի 6-ին մեկնարկել են Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի բանակցությունները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |