ՀՀ ժամանելիս Covid-19-ի դեմ պատվաստվածները ՊՇՌ թեստ չեն հանձնի 6 մայիսի 2021 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստան ժամանող այն քաղաքացիները, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կունենան, ՊՇՌ թեստ չեն հանձնի։ Գործադիրի նիստում ներկայացվել է Կարանտինի մասին որոշման փոփոխությունների նախագիծը: Ներկայացնելով նախագիծը՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ կորոնավիրուսի կանխարգելման նոր միջոցների ներդրումը հնարավորություն է տալիս վերանայելու սահմանափակումների շրջանակը։ «Այն քաղաքացիները, որոնք կունենան պատվաստման հավաստագիր, կամ «կանաչ անձնագիր», այսինքն՝ 2 դեղաչափ պատվաստանյութի ստացած կլինեն, ՀՀ ժամանելիս լրացուցիչ ՊՇՌ թեստ չեն հանձնի»,- ասել է նա։ Ըստ նախագծի՝ մինչև մեկ տարեկան երեխաների համար ՊՇՌ թեստավորման պահանջ այլևս չի ներկայացվի։ Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ ՊՇՌ հավաստագիրը և «կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ: Մի շարք երկրներ մուտքի համար արդեն իսկ պահանջում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ, մասնավորապես՝ Իսլանդիա, Իսրայել, Էստոնիա, Լեհաստան, Լիտվա, Սան Մարինո, Վրաստան, Ռումինիա, Սլովենիա, Նորվեգիա, Չեռնոգորիա: Մի շարք երկրներ էլ նախատեսում են կիրառել միջազգային ճանապարհորդների համար Covid-19-ի դեմ պատվաստումը հավաստող փաստաթղթի (վկայական) պահանջ, օրինակ՝ Դանիա, Շվեդիա, Հունգարիա, Հունաստան, Իսպանիա, Սերբիա։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |