Քարդաշյանը, Շերը և Թանկյանը կոչ են անում միանալ Teach For Armenia նախաձեռնությանը![]() 6 մայիսի 2021 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի աստղեր Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը, ինչպես նաև մի շարք այլ ականավոր սփյուռքահայ գործիչներ, այդ թվում՝ Էրիկ Իսրայելյանը, Սամ Սիմոնյանը կոչ են անում միանալ «Դասավանդի'ր, Հայաստան» (Teach For Armenia) նախաձեռնությանը։ Հայտարարելով Hope For Armenia and Teach For Armenia՝ նրանք հորդորում են միավորել ջանքերը՝ հանուն Հայաստանի և Արցախի աշակերտների կրթության հնարավորությանների ընդլայնման և բարվոք ապագայի։ Մայիսի 7-ին մեկնարկելու է «Դասավանդի'ր, Հայաստան» հիմնադրամի Hope For Armenia: A Springtime Debut առցանց տեղեկատվական միջոցառումը, որի ընթացքում Հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդները, ովքեր թողել են իրենց առօրյան ու միացել հեռավոր գյուղերում դասավանդելու առաքելությանը, կիրականացնեն առցանց շրջագայություն դեպի Հայաստան և հետպատերազմյան Արցախ, կծանոթացնեն իրենց դպրոցների հետ և կներկայացնեն կատարված աշխատանքները: Teach For Armenia շարժմանն են միացել աշակերտներ ու ուսուցիչներ՝ մոտ 100 համայնքից, երիտասարդ մասնագետներ, բարերարներ և համաշխարհային մեծության աստղեր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |