ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիրը![]() 7 մայիսի 2021 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը: Նշվում է, որ սա ևս մեկ քայլ է Ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման ուղղությամբ: «Այս հռչակագիրը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև ապագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսակետից: Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է: Կիսում ենք Լատվիայի խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ նման հանցագործությունների ճանաչումը կոչված է կառուցելու այնպիսի ապագա, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով»,-ասվում է հայտարարության մեջ։ Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Կողմ է քվեարկել Սաեյմայի 100 պատգամավորից 58-ը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |