Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հանրահավք կանեն 7 մայիսի 2021 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը», որոնք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու են դաշինքով, մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է «Վերածնվող Հայաստանը»» «Հաղթանակի օրը՝ Մայիսի 9-ին միացիր, մասնակցիր հաղթանակի կերտմանը»,- ասվում է գրառման մեջ։ Հավաքը կկայանա ժամը 16։00-ին։ Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի: Մայիսի 3-ին ԱԺ-ն առաջին անգամ չընտեց վարչապետ։ Հաջորդ ընտրությունը կայանալու է մայիսի 10-ին։ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, եթե ինչ-որ պահի ինչ-որ ուժեր փորձեն երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել, ապա կա պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |