ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել $50 մլն-ի օգնություն հատկացնել Արցախին 7 մայիսի 2021 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը, որն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի ամենաբարձրաստիճան անդամն է, կոչ է արել առնվազն $50 մլն-ի օգնություն հատկացնել Արցախին՝ սննդային անվտանգության, բնակֆոնդի, բժշկության, ենթակռուցվածքների և ԱՀ այլ անհետաձգելի կարիքների համար։ Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ հասցեագրված նամակում Սմիթն ասել է, որ «2020-ի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը Թուրքիայի աջակցությամբ ավերիչ հարձակողական պատերազմ են սկսել վիճելի Լեռնային Ղարաբաղում, որը հանգեցրել է հազարավոր զոհերի, օթևանից է զրկել հազարավոր մարդկանց և ավերել է կենսական ենթակառուցվածքները»։ Սմիթը նաև վճռականորեն դատապարտել է «հավաստի հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիան ֆինանսավորել է սիրիացի վարձկանների, որոնք կռվել են Արցախ ներխուժած Ադրբեջանի բանակի հետ» և հորդորել է առնվազն «500,000 հատկացնել պետքարտուղարին՝ Թուրքիայի դերակատարման մասին զեկույցի համար, որը պետքարտուղարը կներկայացնի Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին»։ Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 65 անդամից կազմված երկկուսակցական խումբը միացել է հայկական հարցերով հանձնաժողովին` կոչ անելով ավելի քան 100 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին անցյալ տարվա թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |