ՄԱԿ գլխավոր քարտուղար․ 2020-ին Երկրի ջերմաստիճանը ռեկորդային էր վերջին 3 մլն տարվա կտրվածքով![]() 7 մայիսի 2021 - 12:29 AMT PanARMENIAN.Net - 2020-ին օդի ջերմաստիճանը Երկիր մոլորակի վրա հասել է ռեկորդային ցուցանիշի վերջին 3 մլն տարվա կտրվածքով՝ մոտեցնելով մարդկությանը կլիմայական աղետին։ Այդ մասին հյատարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «Պետերբուրգի կլիմայական երկխոսություն» համաժողովում։ Ըստ նրա, մթնոլորտում ածխաթթու գազի կուտակումն է պայմանավորել առավելագույն ցուցանիշը, որը գերազանցում է մինչինդուստրիալ դարաշրջանի մակարդակը 148%-ով։ Գուտերեշն ընդգծել է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 3 մլն տարվա կտրվածքով, երբ Երկրի ջերմաստիճանը 3 աստիճանով ավելի բարձր է եղել, իսկ ծովի մակարդակը՝ բարձր է եղել 15 մետրով, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք գնում ենք դեպի ջերմաստիճանի աղետալի բարձրացում, որը մինչև դարավերջ կբարձրանա 2.4 աստիճանով։ Մենք անդունդի եզրին ենք»,-զգուշացրել է ՄԱԿ ղեկավարը։ Նա նշել է, որ վատագույն սցենարը կանխելու համար մարդկությունը պետք է համերաշխ աշխատի՝ զարգացման ավելի «կանաչ և մաքուր» ճանապարհ ընտրելով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |