ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձի գործընթացում![]() 7 մայիսի 2021 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է գերիների վերադարձին ուղղված գործընթացներում։ Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Այդ խողովակն օգտագործելով՝ մեզ հնարավորություն է ընձեռնվում և՛ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, և՛ գերիների նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները փոխանցել, դրանով նաև մեր գործընկերոջ հետ իրավական պահանջ դնել», - նշել է Դավթյանը, գրում է Aysor.am-ը: Գլխավոր դատախազն ընդգծել է, որ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները դատախազության ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գերության մեջ հայտնված հայերից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից: ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։ Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |