ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ 10,281 մարդ է պատվաստվել![]() 8 մայիսի 2021 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 10,281 առաջին դեղաչափ պատվաստում է կատարվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։ Պատվաստվածներից 6578-ը ստացել է անգլա-շվեդական արտադրության «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութ, իսկ 3703 մարդ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ-V»-ով։ ՀՀ-ում սկսել են նաև գործել պատվաստման շարժական կետեր։ 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել Covid-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատվաստվել էր մայիսի 3-ին և հորդորել բոլոր պաշտոնյաներին հետևել իր օրինակին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |