ՀՀ-ում Covid-19-ի 411 նոր դեպք կա և 18 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 411 նոր դեպք կա և 18 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 219,092-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից, 2 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4225 դեպք կա, այլ պատճառով՝ 1038։

Ապաքինվել է ևս 814 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 204,121 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազում է՝ 9708:

Այսպիսով` մայիսի 7-ին կատարվել է 4231 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1,012,538 թեստ է արվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---