ՌԴ-ում գրանցել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը![]() 8 մայիսի 2021 - 13:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում գրանցել են միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որն իրենից ներկայացնում է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչը։ «Սպուտնիկ Լայթը» մեկ ներարկման միջոցով կրճատում է հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը։ Միաբաղադրիչ սխեման թույլ է տալիս սեղմ ժամկետում ապահովել մեծ քանակի մարդկանց պատվաստում, ինչը հատկապես կարևոր է հիվանդության տարածման նոր փուլում, և ավելի արագ հասնել պոպուլյացիոն իմունիտետի»,-ասել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրիևը, գրում է «Վեդոմոստին»։ «Սպուտնիկ Լայթի» արդյունավետությունը պատվաստումից 28 օր անց կազմում 79.4%։ «Սպուտնիկ V»-ն մշակած Գամալեի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրը նշել է, որ «Սպուտնիկ Լայթը» հարմար է արդեն իսկ կորոնավիրուս տարած մարդկանց համար։ Դեղամիջոցը կարելի է կիրառել ինչպես սկզբնական պատվաստման, այնպես էլ երկրորդ պատվաստման համար՝ այլ պատվաստանյութերի հետ համադրմամբ արդյունավետության բարձրացման համար։ Մայիսի 5-ի դրությամբ աշխարհում արդեն մոտ 20 մլն մարդ ստացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Ընդհանուր առմամբ պատվաստանյութը գրանցված է ավելի քան 60 երկրում, այդ թվում Հայաստանում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |