Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազում է, 17 մահ է գրանցվել![]() 10 մայիսի 2021 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 83 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 219,353-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նախորդ օրը՝ մայիսի 9-ը հանգստյան օր էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել, կատարվել է 1790 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1,016,681 թեստ է արվել: Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազում է՝ 8863: Մահվան ևս 17 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից, 2 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4249 դեպք կա, այլ պատճառով՝ 1041։ Ապաքինվել է ևս 622 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 205,200 է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |