Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են դեպի Շուշի ճանապարհի կառուցման համար![]() 10 մայիսի 2021 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները գերեզմանաքարերն օգտագործում են դեպի Շուշի ճանապարհի շինարարության համար։ Այդ մասին հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, գրում է Sputnik Արմենիան։ «Նրանք Հադրութից ճանապարհ են կառուցում Քարին Տակով և այնտեղից՝ Շուշի։ Մեծ ճանապարհ են կառուցում, 40 մետր լայնությամբ»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ շինարարության ընթացքում ադրբեջանցիները քանդում են գերեզմանաքարերը և օգտագործում դրանք ճանապարհի շինարարության համար։ «Այսինքն՝ վանդալիզմի ակտ է տեղի ունենում»,- նշել է Բաբայանը։ Ներկայումս ադրբեջանական շարասյուներն անցնում են Կարմիր Շուկայի միջով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Շուշին ժամանակավորապես գրավվել է թշնամու կողմից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |