Իսրայելի ուղղությամբ մոտ 200 հրթիռ են արձակել![]() 11 մայիսի 2021 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Մայիսի լույս 11-ի գիշերը մոտ 200 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ։ Ըստ զինվորականների տվյալների՝ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը չեզոքացրել է «տասնյակ այդպիսի հրթիռներ», գրում է ՌԲԿ-ն։ Ի պատասխան իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի մոտ 130 թիրախի։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ պատասխան հարվածից զոհվել է պաղեստինյան խմբավորման 15 անդամ, որոնք հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Մայիսի 10-ին Իսրայելը հերթական հարվածն էր հասցրել Գազայի հատվածին՝ ի պատասխան հրթիռակոծման, որից հետո Պաղեստինը հայտարարեց 21 զոհի և 75 տուժածի մասին։ Հրթիռակոծումներն իրականացվում են Արևելյան Երուսաղեմում լարվածության աճին զուգահեռ, որտեղ բախումներ են ընթանում իսրայելցի ոստիկանների և պաղեստինցիների միջև։ Մայիսի 7-ին Տաճարի լեռան վրա և Շեյխ Ջարրահ թաղամասում, ըստ Իսրայելի դատարանի որոշման, իրականացվում էր պաղեստինցի արաբների մի քանի ընտանիքի արտաբնակեցում։ Այդ կապակցությամբ բախումներ և բողոքներ սկսվեցին։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |