Ալիևը՝ Կանադային և Ֆրանսիային․ Թող իրենց գործերով զբաղվեն![]() 11 մայիսի 2021 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում «քննադատել է» Կանադայի և Ֆրանսիայի հայտարարությունները՝ ասելով, թե թող իրենց գործերով զբաղվեն։ Այդ մասին Ալիևը հայտարարել է Նախիջևան այցի ժամանակ՝ մեկնաբանելով Կանադայի և Ֆրանսիայի հայտարարությունները ԼՂ հակամարտության վերաբերյալ։ Ավելի վաղ Կանադայի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները կոչ էին արել Բաքվին վերադարձնել բոլոր հայ գերիներին։ «Նախ՝ հակամարտությունը լուծված է: Երկրները, որոնք, չգիտես ինչու, ուզում են զբաղվել այս հարցով, պետք է դա հաշվի առնեն։ Աշխարհի հակառակ կողմում գտնվող երկրները ԼՂ հակամարտության կամ Ադրբեջանում ընթացող գործընթացների վերաբերյալ հայտարարություններ են անում։ Դա անընդունելի է։ Որպես օրինակ կարող եմ Կանադան բերել։ Ի՞նչ իրավունքով։ Ո՞վ է նրանց իրավունք տվել։ Գուցե Կանադան գերտերություն է, իսկ մենք չգիտեի՞նք։ Թող իր գործերով զբաղվի»,- ասել է նա, գրում է Moscow-baku.ru-ն։ Ալիևը նաև ասել է, որ մերժում է Ֆրանսիայի, և մասնավորապես, Լեռնային Ղարաբաղը ճանաչելու վերաբերյալ այդ երկրի Սենատի ներկայացուցիչների հայտարարությունները։ Ավելի վաղ Կանադայի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները կոչ էին արել Բաքվին վերադարձնել բոլոր հայ գերիներին։ Ալիևը Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացել, ինչպես նաև Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղին։ Մայիսի 10-ին մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցն Ադրբեջան։ Քննարկվելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |